Ադրբեջանական բանտում զոհված Մանվել Սարիբեկյանի հարցով Հայաստանի օմբուսմանը դիմել է Եվրոխոխորհուրդ եւ ԿԽՄԿ<br />


Ադրբեջանական բանտում զոհված Մանվել Սարիբեկյանի հարցով Հայաստանի օմբուսմանը դիմել է Եվրոխոխորհուրդ եւ ԿԽՄԿ

  • 08-10-2010 21:50:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանական բանտում զոհված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպությանը եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հայտնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, պաշտպանն ասաց, որ իր նամակում նա նշել է միջազգային հումանիտար իրավունքի մի շարք խախտումների մասին: Մասնավորապես, Մ.Սարիբեկյանը քաղաքացիական անձ է եղել, սակայն ադրբեջանցիների կողմից նա ներկայացվել է որպես դիվերսանտ, որպեսզի գերի ճանաչվի: Իսկ միջազգային հումանիտար իրավունքի տեսակետից քաղաքացիական անձը չի կարող գերի լինել: Միջազգային հումանիտար իրավունքի տեսակետից խախտում է նաեւ, որ գերիից հարցազրույց են վերցրել եւ տեսագրությունը ներկայացրել ամբողջ աշխարհին: Ա.Հարությունյանն ընդգծեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները 25 օր չեն կարողացել այցելել Մ.Սարիբեկյանին:
Նոյյան տապան  -   Իրավունք