Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ


Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ

  • 08-10-2010 20:09:46   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիր «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների (մեկնողների եւ հետ վերադարձողների) լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2010 թվականի հունվարից մինչեւ 2010 թվականի նոյեմբերը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ: Ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաեւ վկայականներ եւ դրամական պարգեւներ: 1-ին տեղ` 180 հազար դրամ, 2-րդ տեղ` 90 հազար դրամ, 3-րդ տեղ` 45 հազար դրամ: Ընտրության չափանիշներն են` Հոդվածները, հեռուստա եւ ռադիոհաղորդումները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2010 թվականի հունվարից- նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Նյութերը պետք է ներառի 350- 500 բառ, որը պետք է կառուցված լինի հանրությանը մատչելի: Նյութերում պետք է պահպանվոծ լինի լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը: Ընտրված թեման պետք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն: Նյութերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ հիմնված իրական փաստերի վրա: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում հայտի ձեւը եւ այն նյութի հետ ներկայացնել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա (հասցե` ք. Երեւան, Իսրաելյան 39/2, I-ին հարկ): Հայտի ձեւը կարող եք գտնել նաեւ www.migrant.am, www.media.am եւ www.jnews.am ինտերնետային կայքից: Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկվել էլեկտրոնային տարբերակով հետեւյալ էլփոստի հասցեով` GNanyan@gmail.com: Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2010 թվականի նոյեմբերի 10-ն է (մինչեւ ժամը 18:00-ը): Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 18-ին` միգրանտների միջազգային օրը: Լրացուցիչ տեղեկության կամ հարցերի համար զանգահարել (010)259-269 կամ (093)100- 090 հեռախոսահամարներով: Պատասխանատու` Գալուստ Նանյան- “Ճամպրուկ” լրագրողական մրցանակաբաշխության համակարգող
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play