Մարդու իրավունքի պաշտպանը ներկայացրեց 2010թ.-ի 9 ամիսների աշխատանքի արդյունքները<br />


Մարդու իրավունքի պաշտպանը ներկայացրեց 2010թ.-ի 9 ամիսների աշխատանքի արդյունքները

  • 08-10-2010 17:28:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա 9 ամսվա տվյալներով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դիմել են 3140 քաղաքացիներ: Հայտնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ ոստիկանության դեմ ներկայացվել է 141 դիմում, դատարանների դեմ` 110, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ` 98, Երեւանի քաղաքապետարանի դեմ` 55, Պաշտպանության նախարարության դեմ` 39, դատախազության դեմ` 29, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ` 27, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեմ` 25:
Նոյյան տապան  -   Իրավունք