Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին


Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին

  • 22-05-2018 18:08:18   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Համաշխարհային  բանկի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
 Սիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: 
 
Քննարկվել են Համաշխարհային բանկի  օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները: 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը:
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play