ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը. Նիկոլ Փաշինյան


ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը. Նիկոլ Փաշինյան

  • 23-05-2018 17:20:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: 
 
Այս մասին մայիսի 23-ին կայացած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարեկան 18-րդ համաժողովի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար շարունակում է առաջնահերթություն է դիտվել, ուստի ոլորտին կցուցաբերվի լիակատար աջակցություն:
 
«Կա մի կարևոր նրբություն,թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը:
 
Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է բոլոր ոլորտներին: 
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ: 
 
Նրա կարծիքով՝ այսօր աշխարհը հայ ժողովրդին նայում է որպես առաջամարտիկի, ուստի վերջիններս նոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցեն աշխարհին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play