Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ` Սարդարապատում. ուղիղ


Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ` Սարդարապատում. ուղիղ

  • 28-05-2018 10:43:39   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
 
Սարդարապատում մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները:
 
Սարդարապատում այսօր նախատեսված է զինվորական շքերթ, այլ հանդիսություններ: 
 
Այսօր տոնական միջոցառումներ են նախատեսված Հայաստանում և Արցախում:
 
Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա տոնական համերգ:
 
Հետևեք այսօրվա տոնական միջոցառումներին Tert.am-ի առցանց ուղիղ եթերում:
 
Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
 
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ 
 
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
 
Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը