Բառերի սիրախաղը կրակի տվեց մաշկը աշխարհի, ես մոխրացա (տեսահոլովակ)…


Բառերի սիրախաղը կրակի տվեց մաշկը աշխարհի, ես մոխրացա (տեսահոլովակ)…

  • 01-06-2018 12:37:18   | Հայաստան  |  Մշակույթ




 

 

Տողը քայլեց դեպի սիրտս։ Բառերի սիրախաղը կրակի տվեց մաշկը աշխարհի։ Ես մոխրացա, իսկ բառը մի ուրիշի աչքերում նորից ծագեց, ուր ես չկայի։ Կար տողի չանցած ճամփան ու Աստված․․․

 

Ժուլէթ Պետրոսյանի արձակ բանաստեղծությունների, աֆորիզմների «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» անդրանիկ ժողովածուից (տպագրված է «Նոյյան Տապան»  տպագրատանը, Երևան, 2018թ.):

 
«Նոյյան Տապան»-ն այսուհետ, ինչպես խոստացել էր, շարունակաբար կհրապարակի Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունները` նպատակ ունենալով դրանք հանրայնացնել, դարձնել գրականասեր ողջ հանրության սեփականությունը` ընթերցողներին հնարավորություն տալով հաղորդվելու Ժուլէթ Պետրոսյանի արվեստի հետ:
Տեղեկացնենք նաև, որ Երևանում, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում վերջերս կայացավ Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վեբ կայքի և ժողովածուի շնորհանդեսը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play