Արթուր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Քազեմ Սաջադիին


Արթուր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Քազեմ Սաջադիին

  • 04-06-2018 17:42:26   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել  է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
 
Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը,  մասնավորապես,  ս. թ. փետրվարին  Երևանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին   և անելիքներին:
Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին  ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ  է  էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում  ամրապնդել համագործակցությունը և խորացնել   գործընկերային հարաբերությունները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play