Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի հոգաբարձուների խորհրդի անդամին


Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի հոգաբարձուների խորհրդի անդամին

  • 06-06-2018 18:40:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերին:
 
Հանդիպման ընթացքում Ռուպերտ Յանգերը Մասիս Մայիլյանին է ներկայացրել  ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում The HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետ կապված քննության ընթացքը։ Կողմերը կարևորել են «The HALO Trust»–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական  պաշտպանության ապահովումը:
 
Հանդիպմանը ներկա էին նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն