ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ...<br />


ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ...

  • 06-10-2010 14:18:41   | Հայաստան  |  Վերլուծություն
Մոսկվայում Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է ,Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում…ե խորագրով ցուցահանդեսը` նվիրված թանգարանի 100-ամյա հոբելյանին: Քսան տարիների ընդմիջումից հետո այստեղ արվեստասեր հանրությանն են ներկայացվում Հայաստանում մեծ խնամքով պահպանվող ռուսական կերպարվեստի 64 ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ, ներկայացված 103 կտավները ցուցահանդեսին են տրամադրել Հայաստանի Ազգային պատկերասրահը, Ռուսական արվեստի , Մարտիրոս Սարյանի եւ Երվանդ Քոչարի տուն-թանգարանները: Արվեստի այս նշանակալի տոնահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2008 թվականին, իսկ կտավներն ընտրել են Պուշկինի թանգարանի համակարգողները: Ցուցահանդեսին ներկայացված են XVIII-XX դդ. հայկական գեղանկարչությունը, XVIII-XIX դարի առաջին կեսի ռուսական գեղանկարչությունը, XIX դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչությունը, XIX -XX դդ. ռուսական գեղանկարչությունը, ,Միր իսկուստվաե, ,Ավանգարդե: Ազգային պատկերասրահը ներկայացնում է 18-20-րդ դարերի հայկական ու ռուսական գեղանկարչական գլուխգործոցներ` Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գեորգի Յակուլովի, Երվանդ Քոչարի, Վ Իսահակ Լեւիտանի, Վասիլի Տրոպինինի, Շչեդրինի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Վասիլի Կանդինսկու, Իլյա Ռեպինի, Մարկ Շագալի եւ այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ: Հետաքրքիր էր ականատես լինել զգայական եւ հուզական այն արձագանքին, որ ցուցաբերում էին հանդիսատեսները: Ռուս արվեստասերներին գերել էին Ֆալկի գունագեղ կտավները, որոնք ներկայացնում էին այսօր անէ դարձած մոսկովյան փոքրիկ բակերն ու փողոցները, Կանդինսկու եւ Լարիոնովի վրձնին պատկանող հրաշալի աշխատանքները… Այլ էին հայազգի արվեստասերների մտորումները: Վերստին ջերմանալով Սարյանական տաքոտ գույներով, նրանցից շատերը իրավացիորեն երկմտում էին` արդյո՞ք այս ցուցահանդեսը առիթ չէր ավելի մանրամասն ծանոթացնել արվեստասեր Մոսկվային Սարյանի հայ, միգուցե եւ նրանից ավելի քիչ հեղինակավոր նկարիչ –ժամանակակիցների հետ: Հայ գեղանկարչությունից տեղյակները ափսոսանքով տարակուսում էին, որ հանճարեղ, տաղանդաշատ Երվանդ Քոչարը ներկայացված է լոկ երկու ստեղծագործությամբ: Ռուս արվեստասերները երկար կանգնում էին Թերլեմեզյանի, Թադեւոսյանի, Սուրենյանցի կտավների առջեւ, հիացում արտահայտում նրանց գործերի վերաբերյալ: ,Բարեկամական մուսաների հովանու ներքոե խորագրով անցկացվող ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 14-ը: “Հայաստանյայց Եկեղեցի” ամսաթերթ
Նոյյան տապան  -   Վերլուծություն