Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցել են «Հրաշամանուկ» փառատոնին


Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցել են «Հրաշամանուկ» փառատոնին

  • 08-06-2018 18:12:28   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից:
 
«Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ ազգագրական և ժողովրդական երգերի կատարումներով՝ ներկաներին փոխանցելով հայրենի Ջավախքի ոգին և շունչը:
 
ՋԱՀ-ը կարևորում է ջավախքցի փոքրիկների և պատանիների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, որոնք հնարավոր են դարձնում Հայաստան-Վրաստան փոխադարձ այցելությունները, ինչպես նաև հայկական և վրացական մշակույթները փոխադարձ ներկայացնելու առիթ են ստեղծում: Կարդալ հոդվածն ամբողջությամբ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play