Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 14752 տոննա ծիրան


Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 14752 տոննա ծիրան

  • 15-06-2018 14:22:35   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: 
 
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է  Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս,  Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play