Կաթ արտադրողները կառավարության շենք էին եկել բեռնատարներով. Նրանք պահանջում են վերանայել մթերման գները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կաթ արտադրողները կառավարության շենք էին եկել բեռնատարներով. Նրանք պահանջում են վերանայել մթերման գները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-06-2018 18:30:50   | Հայաստան  |  Հասարակություն



 
Կաթի արտադրությամբ զբաղվող մի խումբ գյուղացիներ տարբեր մարզերից այսօր ՀՀ կառավարության շենք էին եկել մեկ տասնյակից ավելի բեռնատարերով, որոնցով ի նշան բողոքի՝ մեծ քանակությամբ կաթ էին բերել: 
 
Նրանք պատկան մարմիններից պահանջում էին վերանայել կաթի մթերման գները, քանի որ նրանց պնդմամբ՝ կաթը հանձնում են կոպեկներով, ինչի պատճառով չեն կարողանում փակել բանկերից վերցրած վարկերը: 
 
Ցուցարարների հետ սկզբում հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Գյուղացիներն իրենց բողոքը և պահանջը ներկայացրեցին նրան, իսկ վերջինս խոստացավ կառավարության նիստից հետո այդ մասին տեղեկացնել վարչապետին: 
 
Գյուղացիների խոսքերով՝ ամեն ինչ թանկացել է, մինչդեռ կաթի մթերման գները գնալով իջնում են: Նրանց փոխանցմամբ՝  կաթնամթերք արտադրող ընկերությունները ոչ միայն չեն իջեցնում իրենց արտադրանքի գինը, այլև գյուղացիներին հայտնում են, որ կարող են կաթ չմթերել: 
 
Ավելի ուշ ցուցարարներին հանդիպեց Գյուղատնտեսության նախարարը: 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամաները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play