Շարունակվում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Շարունակվում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 20-06-2018 13:32:41   | Հայաստան  |  Տնտեսություն



2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:
 
Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել 12 բանկ («ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Ամերիա», «Արարատ», «Արդշին», «Արմսվիս», «Ինեկո», «Կոնվերս»,  «Հայբիզնես»,  «Հայէկոնոմ», «Էվոկա», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ–Հայաստան բանկ»)  և 3 վարկային կազմակերպություն («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» (նախկին՝ ՓՄՁ ներդրումներ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»):
 
Պիլոտային ծրագրից օգտվելու նպատակով 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 25 նախնական հայտ՝  շուրջ 2 մլրդ դրամ գումարի չափով, որոնցից  բանկերի կողմից հաստատվել են 20 ընկերության վարկի տրա-մադրման դիմումները՝ 1341.0 մլն դրամի չափով:
 
2018թ. ծրագիրը շարունակվում է առավել ընդլայնված ծավալով։ Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ։
 
2018թ. հունիսի 19-ի դրությամբ ծրագրից օգտվելու նպատակով 13 ընկերություն նախնական հայտ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ընդհանուր 3060,2 մլն դրամի չափով, որոնց վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ։
 
2018թ. մայիսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաստատվել են երկու հայտ՝ 489.0 մլն դրամի չափով, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրությունների փուլում։
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play