Նախարարը հյուրընկալել է ՌԴ երիտասարդական հանրային պալատի ներկայացուցիչներին


Նախարարը հյուրընկալել է ՌԴ երիտասարդական հանրային պալատի ներկայացուցիչներին

  • 20-06-2018 17:54:10   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության երիտասարդական հանրային պալատի ներկայացուցիչներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, նախանշվել առաջիկա անելիքները:
 
Նախարարը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերը:
 
Կողմերը պայմանավորվել են իրականացնել երիտասարդների երկկողմ այցելություններ, կազմակերպել հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը միտված միջոցառումներ և տարբեր ոլորտների առաջատար երիտասարդ մասնագետների փոխայցելություններ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play