Արթուր Գրիգորյանը և Լայլա Բաշանը քննարկել են Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայնի կառուցման ընթացքը


Արթուր Գրիգորյանը և Լայլա Բաշանը քննարկել են Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայնի կառուցման ընթացքը

  • 25-06-2018 11:51:25   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:
 
  Ողջունելով հյուրերին՝ նախարար  Գրիգորյանը  շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած  շարունակական աջակցության  համար  և  հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։   Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման և տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Արթուր  Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող՝ Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը: 
Զրուցակիցները մտքեր են  փոխանակել էներգետիկ   բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված ծրագրի, ինչպես նաև Հայաստանում նոր տեխնոլոգիա հանդիսացող հոսանքի փոխակերպման ենթակայանի կառուցման ընթացքում համապատասխան մասնագետների  վերապատրաստման հարցի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքներին և շուկայի  ձևավորման հնարավոր նոր մոդելներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play