Ucom-ում գործում է «Մատչելի ինտերնետ փաթեթներ Վրաստանում» առաջարկը


Ucom-ում գործում է «Մատչելի ինտերնետ փաթեթներ Վրաստանում» առաջարկը

  • 27-06-2018 16:18:58   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամառային արձակուրդին Ucom ընկերությունն իր շարժական կապի ճանապարհորդող բաժանորդներին առաջարկում է վայելել «Ինտերնետ ռոմինգում» 100 ՄԲ, 300 ՄԲ և 1 ԳԲ ծավալով փաթեթները, որոնք արտերկրում թույլ կտան օգտվել շարժական ինտերնետի առավել մատչելի տարբերակներից:
 
Մասնավորապես հունիսի 27-ից Վրաստանում, ընտրելով նշված փաթեթներից մեկը կամ մի քանիսը և միանալով Magticom կամ Geocell օպերատորների ցանցին, բաժանորդները 30 օրվա ընթացքում կկարողանան սպառել 100 ՄԲ, 300 ՄԲ, և 1 ԳԲ ծավալով փաթեթները համապատասխանաբար՝ 1200, 3000 և 8000 դրամով:
 
Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ, հավաքելով *121# կամ *121*1#: 
 
Հիշեցնենք նաև, որ այս ամառ Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու շարժական ինտերնետից 15 դրամ/ՄԲ մատչելի սակագնով Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և ևս 39 երկրում: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play