Անհասկանալի է, բայց իշխանափոխությունից հետո էլ Ամուլսարի հանքավայրում աշխատանքները կասեցնելու խնդիրը դեռ մնում է չլուծված (տեսանյութ)
30-06-2018 14:12:12 | Հայաստան | Քննարկում
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հունիսի 30-ին հեռարձակված, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրերն են կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան, ՀՀ հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանը: Նրանց հետ «Քննարկում» հաղորդաշարով զրույցը հիմնականում իշխանափոխությունից հետո էլ դեռ չլուծված Ամուլսարի հանքավայրի շահագործումը կասեցնելու խնդրի վերաբերյալ է:
Հունիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարեց հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։