Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com (տեսանյութ եւ լուսանկարներ)


Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com (տեսանյութ եւ լուսանկարներ)

  • 30-06-2018 15:03:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Աճառյան և Առինջեցի փողոցների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 85 ZՏ 008 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Թադևոս Գալստյանի վարած Honda մակնիշի 23 AM 122 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողարջվել է: 
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
 
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գևորգյանը, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մինասյանը, վարորդ Թ. Գալստյանն ու վերջինիս ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Արման Բակունցը և 26-ամյա Էդգար Ւսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը