Նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին


Նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

  • 02-07-2018 14:58:16   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
 
Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդության ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ, այդ թվում՝ ազգային մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցության, զանգվածային մարզական միջոցառումներ կազմակերպելու և երկու երկրները ներկայացնող մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
 
Նախարարը և դեսպանը համակարծիք են եղել, որ սպորտային դիվանագիտությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության սերտացմանը ոչ միայն մարզական, այլև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
 
«Հայկական կողմը պատրաստ է աջակցել սպորտի ոլորտի հայ և իրանցի մասնագետների փորձի փոխանակման գործընթացը կազմակերպելուն, ինչպես նաև մարզչական և մրցավարական սեմինարների անցկացմանը»,- դեսպանի առաջարկությանը պատասխանել է նախարար Վահրադյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play