Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5րդ փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ
03-07-2018 14:24:58 | Հայաստան | Մշակույթ
2018 թվականի հունիսի 22-ից հուլիսի 1-ը կայացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի Լճի տարածքում, Փոքր Թատրոնում, Սյունիքի մարզի Տաթևի վանքի և Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքներում կայացան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր,վարպետության դասեր, արշավներ, ուխտագնացություններ։Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր, ովքեր ներկայացան հետևյալ ծրագրերով՝
Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը»
Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կիսեց իր հուշերը կադրից դուրս։
Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան,(Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը ներկայացրեց իր հեղինակային ֆիլմը և պատմեց Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։
Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները հանդիսատեսը մտորեց լատվիացի հյուրի հետ։
Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն»
Երևանում, թե մարզայաին կիոճամբարում մասնակիցները քննարկումներ կազմակերպեցին Բրիկմանի հետ, ինչպես նաև ցուցադրվեցին լուսանկարչի ֆոտոթարգմանություն ձևաչափով ֆիլմերը:
Օնդրեյ Կամենիցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին ներկայացրեց ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը, կիսեց հանդիսատեսի հետ իրենց մեծ փառատոնի փորձառությունը, ինչպես նաև բաժնեց հատուկ ձեռնակրկներ մեծ և փոքր փառատոներ կազմակերպելու համար։
Փառատոնի շրջանակներում կայացավ «Հավատ՝ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։
Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչը ներկայացրեց իր նկարահանած վավերագրական ֆիլմը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հայ երիտասարդ ռեժիսորների հետ, թե ինչպես ներգրավեն Իտալիայու կազմակերպվող փառատոնում և ներկայացվեն հայկական ֆիլմերը:
Ցուցադրվեցին նաև այլ միջազգային ֆիլմեր և կազմակերպվեցին քննարկումներ ռեժիսորների հետ՝ Ջոն Էսկուդերի /Իսպանիա/, Միրաբբաս Խոսրովինեժադ /Իրան/ և Եգոր Օդինցովի /Ռուսաստան/։
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան նաև հայ –իրանական ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով։
2018 թվականին ֆրեկո փառատոնում ընդգրկված 28 ֆիլմերն էլ ճանաչվեցին հաղթանակված, քանի որ 5-րդ հոբելյանական փառատոնը տոնական էր բոլորի համար, փառատոնի նախընտրական փուլը շնորհել էլ դրանք ըստ ֆրեսկոյի անվանակարգերի: 28 ֆիլմերը նախանտական փուլ անցել էին 2000 –ից ավելի հայտադիմումներից խստորեն ընտրվելով:
5 –րդ հոբելյանական փառատոնի բոլոր 28 ֆիլմերը խստորեն գնահատվել էին նախընտրական հանձնախմբի կողմից:
Փառատոնի հաղթանակած ֆիլմերն էին՝
1. Ավարտ –Իրան – Սաեեդ Նաղավիան – Լավագույն ուղերձ «Խաղաղություն»