Հայաստանն աստիճանաբար կհրաժարվի պլաստիկե տոպրակներից և շշերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանն աստիճանաբար կհրաժարվի պլաստիկե տոպրակներից և շշերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-07-2018 17:55:35   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց կմեկնարկի Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ: 
 
Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նախարար Էրիկ Գրիգորյանը, նշյալ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մարզերի մակարդակով: 
 
«Կարծում եմ որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է: Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում»,- նշեց Է. Գրիգորյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ պլաստիկին կփոխարինեն կտորից տոպրակները, իսկ շշերը կվերամշակվեն: 
 
Նախարարի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման համար համապատասխան ֆինանսավորում ստացել են միջազգային կազմակերպություններից, ուստի բյուջեից ոչ մի դրամ չեն ծախսելու: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play