Կացարանային վատ պայմանների պատճառով միայնակ մայրը երեխաներին գիշերօթիկ հաստատություն է ուղարկել․ տեսանյութ


Կացարանային վատ պայմանների պատճառով միայնակ մայրը երեխաներին գիշերօթիկ հաստատություն է ուղարկել․ տեսանյութ

  • 20-07-2018 11:55:27   | Շիրակի մարզ  |  Կազմակերպություններ



1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում մանկահասակ երեխաներով պատսպարված ընտանիքների և հատկապես միայնակ մայրերի վիճակը:
 
Տնակային ավաններում առավել հաճախակի ենք հանդիպում դպրոցահասակ երեխաներին գիշերօթիկ հաստատություններ ուղարկած ընտանիքների: Նման ընտանիքների ծնողներից շատերը պատճառաբանում են կացարանային պայմանների բացակայությունը:
 
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում 3 դպրոցահասակ երեխաների միայնակ մայրը ներկայացնում է իրենց ընտանիքի կացարանային ծանր պայմանները:
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play