Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային


Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

  • 20-07-2018 15:25:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի հուլիսի 19-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային: Մարումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
 
Փոստային բացիկը թողարկված է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
 
 
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:  
Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը: 
 
 
Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Փոստային բաժանմունքների կառավարիչ Լիլիթ Թադևոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
Նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը:
 
 
 
Թողարկման օրը` 19 հուլիսի 2018թ.
 
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան 
 
Տպարանը` «Ասողիկ» 
 
Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ
 
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
 
Տպաքանակը` 500 հ. 
 
 
 
 
 
«ՀայՓոստ» ՓԲԸ
 
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն