«Երեւակայության գավաթ» մրցույթի հաղթող թիմը Նյու Յորքում կներկայացնի Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցույթում


«Երեւակայության գավաթ» մրցույթի հաղթող թիմը Նյու Յորքում կներկայացնի Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցույթում

  • 26-04-2011 17:57:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտնում են, որ մայիսի 2-ին, ժամը 18:30-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կունենա «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից անցկացվող «Երեւակայության գավաթ Հայաստան 2011» (Imagine Cup 2011) մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: «Երեւակայության գավաթ»-ը Մայքրոսոֆթի կողմից կազմակերպվող ամենամյա համաշխարհային մրցույթ է, որն արդեն չորրորդ տարին իրականացվում է նաեւ Հայաստանում: Այն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների եւ նորարարությունների ստեղծման մեջ: Մրցույթի շրջանակում մասնակից թիմերը մշակում են ինովացիոն բնույթի ծրագրային ապահովման փաթեթներ` առաջարկելով արդի խնդիրների իրական լուծումներ: Այս տարվա միջազգային մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»: Միջոցառաման ընթացքում կհայտարարվեն եւ կպարգեւատրվեն ավելի վաղ մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն երեք թիմերը, որոնք կստանան համապատասխանաբար` 1-ին մրցանակ` 300 000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակ` 250 000 ՀՀ դրամ, 3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ: Հաղթող թիմերը կպարգեւատրվեն նաեւ համակարգիչներով` տրամադրված ԱրմենՏել ընկերության կողմից: Միաժամանակ, առաջին տեղը գրավող թիմին հնարավորություն կընձեռնվի ամռանը մեկնելու Նյու Յորք (ԱՄՆ)` ներկայացնելու Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցույթում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ