Երկաթուղայինների օրը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի


Երկաթուղայինների օրը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի

  • 01-08-2018 15:51:57   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:
 
Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:
 
Այս տարի Հայաստանի երկաթուղայինները բացի մասնագիտական տոնից նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը: 
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play