Ինչպես հայտնում է Mirror Football-ը, Լոնդոնի «Չելսին» պատրաստ է «Տոտենհեմի» կիսպաշտպան Գարետ Բեյլի համար 40 մլն եվրո առաջարկել: «Ազնվականներն» արդեն այս ամառ բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն իրենց կազմը համալրել PFA-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստով:
Մինչ այդ, տեղեկացնենք, որ առաջիկա շաբաթ օրը կայանալու է «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը, որտեղ, մասնագետների կարծիքով, «կապույտների» հաղթանակն էլ ավելի կնպաստի տրանսֆերի կայացմանը: Պատճառն այն է, որ «Տոտենհեմը» 34 տուրից հետո մրցաշարային աղյուսակում ընթանում է 5-րդ հորիզոնականում, իսկ «Չելսիի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ միավորների կորուստն էլ ավելի կհեռացնի նրանց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր տվող քառյակից:
Իր հերթին Բեյլը բազմիցս նշել է, որ չի ցանկանում հեռանալ «Տոտենհեմից», բայցեւայնպես խոստովանել է, որ կցանկանար մասնակցել հեղինակավոր մրցաշարին: