Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը<br />


Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը

  • 17-09-2010 16:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը, որի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ), հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ` «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Երեւան» հեռուստաընկերություն, «Մեդիամաքս» լրատվական գործակալություն, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա» հ/կ, «Երեւան» ամսագիր, «4-րդ իշխանություն» թերթ, «Արեւածաղիկ» ամսագիր եւ ռադիո «Վան»: Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ - 2010» գավաթով եւ պատվոգրով: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստատան գավաթներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play