Ժամանակն է վերանայելու Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային մոտեցումները. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)


Ժամանակն է վերանայելու Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային մոտեցումները. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

  • 05-09-2018 15:31:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Քննարկում



 
 
 
 
Սեպտեմբերի 5-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ընդեմ Իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս կարծիքը հայտնելով, ասաց, որ ամեն անգամ երբ ՀՀ նախագահները հաջորդել են միմյանց, առաջինից հետո եկել է երկրորդը, երկրորդից հետո` երրորդ նախագահը, ամեն անգամ, բոլոր դեպքերում, հասարակության, գոնե փորձագիտական հանրության մեջ հույս է եղել, որ կարող է Արցախի հարցի աղավաղված պատկերը շտկվել: Իսկ այդ պատկերը, «Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, աղավաղվել է ոչ թե նախորդ 20 տարիների ընթացքում, այլ դեռ 1990-ական թվականների սկզբից:
«Այսինքն,- շարունակելով իր խոսքը, ասաց Լարիսա Ալավերդյանը, աղավաղումը գնացել է տարբեր մեկնաբանություններով, տարբեր պատճառաբանությամբ, բայց, ի սկզբանե, Հայաստանը բոլոր այլ հանրապետությունների, Սովետական նախկին հանրապետությունների հետ համաձայնել է և ստորագրել է տարբեր փաստաղթղթեր, որտեղ չնշելով կոնկրետ ինչ սահմաններ, բայց նշված է, որ ճանաչում են բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականությունը` գոյություն ունեցող սահմաններում: Դա` ԱՊՀ երկրների ստեղծման մասին հռչակագրում շատ աղոտ, իսկ ԱՊՀ երկրների կանոնադրության մեջ շատ հստակ ընդգծված է, այնպես որ, մենք մտել ենք մեր հանրապետության անկախ գոյության փուլն արդեն իսկ այդպիսի նախապայման ստորագրած լինելով որպես մեկնարկային կետ: Ես կարևորում եմ իմ այս ասածը` որպես մեկնարկային կետ: Այսինքն` որ չծագեն տարբեր ձևի խնդիրներ, որոշվել է, որ այն սահմաններով, որով որ հանրապետությունները եղել են Սովետական Միության մեջ, դրանցով էլ նրանք կարող են ճանաչվել»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, փաստը մնում է փաստ, որ 1991, 1992, մինչև անգամ 1994 թվականին Բիշկեքի արձանագրությունը ստորագրելիս, երբ որ հայկական կողմը հաղթող է եղել, այդ զինադադարը տեղի է ունեցել Հեյդար Ալիևի շատ մեծ խնդրանքով, անգամ այդ արձանագրության մեջ գրված է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան, փաստաթղթի ռուսերեն ձևակերպմամբ` զբաղեցված, իսկ անգլերեն ձևակերպմամբ` օկուպացված տարածքներից, այնպես որ խնդիրը չի սկսվել 20 տարի առաջ, այլ շատ-շատ ավելի վաղ:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում