Հայաստանը ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով.ՀԱՕԿ


Հայաստանը ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով.ՀԱՕԿ

  • 06-09-2018 18:41:08   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանը ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով:
Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում մեր երկիրը կներկայացնեն Կարեն Մարգարյանը (77կգ) և Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ըմբշամարտում ` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) ,հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյի մրցումներում ` Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը (55կգ):
 
 
Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերից 6-18-ը: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակիցներ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ:
 
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play