Տնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու գործընթացը` տնտեսական հեղափոխության սկիզբ. Ատոմ Մարգարյան (տեսանյութ)


Տնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու գործընթացը` տնտեսական հեղափոխության սկիզբ. Ատոմ Մարգարյան (տեսանյութ)

  • 08-09-2018 21:12:20   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Երբ որ խոսում ենք հեղափոխության մասին, կարելի է անկասկած խոսել, նախ, տնտեսությանը վերաբերող ինստիտուցիոնալ փոփոխությունների կամ տրանսֆորմացիաների մասին,- սեպտեմբերի 8-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը:- Առաջին հերթին դա վերաբերվում է հակակոռուպցիոն քաղաքականությանը կամ գործողություններին, որ այս կառավարությունը ձեռնարկել է:
Երկրորդը` հակաստվերային, այսպես ասած, քաղաքականությունն է, դա կարելի է ուղղակի կարճ ձևակերպել որպես տնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու պրոցես, այսինքն` լրացուցիչ մի բեռ է դրված եղել տնտեսության և հասարակության վրա որոշակի էլիտար շրջանակների կողմից, կառավարող որոշակի շրջանակների կողմից, և դա հավելյալ հանուրդ է եղել թե՛ բիզնեսից, թե՛ տնային տնտեսություններից, այսինքն` քաղաքացիների եկամուտներից:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, իր գործունեության հենց սկզբնական շրջանում ծրագրում էր, որ ինքը զերծ է մնալու իշխանությունը որպես բիզնեսի աղբյուր օգտագործելուց, նույնը պահանջում է, բնական է, մյուս պաշտոնյաներից, այն, որ բիզնեսը զերբազատված է, այլևս ազատված է կոռուպցիոն պարտավորություններից, որ արտոնություններ չեն լինելու, որ գործելու են շուկայական մրցակցային ուժերը, այսինքն` այս բոլորը սկիզբ են, նախադրյալներ են ստեղծում հենց այն տնտեսական հեղափոխության կամ տնտեսական լուրջ, խորքային փոփոխությունների համար, որոնք, իհարկե, կարող են տևել ամիսներ, տարիներ: Եվ եթե արդեն խոսում ենք համադրության լեզվով այլ երկրների, տնտեսական հեղափոխություններ եղել են, թռիչքներ: Դրանք կոչել են, ենթադրենք, Սինգապուրյան հրաշք, Հարավկորեական հրաշք, այսօր խոսում են ժամանակին, ավելի վաղ Գերմանական հրաշքի մասին, թե ինչպես, օրինակ, հետպատերազմյան Գերմանիան Լյուդվիգ Էրհարդի ռեֆորմներով (այն ժամանակվա ֆինանսների նախարարի, հետո էկոնոմիկայի վարչապետ նաև) բառացիորեն 7-8 տարվա ընթացքում կարողացավ հիմնովին փլուզված տնտեսությունը, համակարգը վերականգնել: Եթե մենք խոսում ենք այս մասին, այսինքն` տնտեսությունը բերում ենք այնպիսի կոորդինատների համակարգ, արժեչափերի համակարգ, որտեղ դոմինանտը, որոշիչը լինելու են առողջ, մրցակցային ուժերը, որտեղ հաջողությունը կամ հաջողության բանաձևը, ինչպես Փաշինյանն ասում է, արդեն լինելու են սեփական կարողությունները զարգացնելը, կրթությունը, հմտությունները զարգացնելը, գիտելիքները, տեխնոլոգիաներ և նոր կոմբինացիաներ ստեղծելու կարողությունները, տնտեսական հեղափոխության սկիզբը կարելի է համարել այդ շրջանը, երբ որ մենք արտոնությունների շուկայից և կոռուպցիոն պարտավորությունների շուկայից տնտեսությունը տեղափոխում ենք մրցակցության և, կարելի է ասել, առողջ կարողությունների դրսևորման և զարգացման այսպիսի բրենդի: Սա է տնտեսական հեղափոխության ինստիտուցիոնալ իմաստը, ելակետը, ես այսպես եմ ընկալում, և ազդակները, որ քաղաքականության այս կամ այն առանձին էլեմենտներ, որոնք այսօր կիրառվում են, տանում են պրոցեսը հենց այս ուղղությամբ»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հարցեր բանախոսին» հաղորդաշարում։
 
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում