Ստամբուլում կայացել է «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգային երեկոն


Ստամբուլում կայացել է «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգային երեկոն

  • 10-09-2018 16:18:27   | Թուրքիա  |  Մշակույթ

Ստամբուլի Շիշլի Ճեմիլ Ջանդաշ Քենթ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգային երեկոն (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուր): 
 
Համերգն ընթացավ լեցուն դահլիճում՝ հնարավորություն ընձեռելով տեղաբնակներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:
  
- Մենք մեծ ոգևորությամբ ենք այսօր այստեղ և պատիվ ունենք հանդես գալ ձեզ համար: Մեզ հետ հայրենիքից բերել ենք հատուկ նվեր. «Նարեկացի» արվեստի միությունը յուրահատուկ նվեր-պարգևատրում ունի՝ միության պատկերանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ 
 
Նվերը պատկանում է Սեզար Ավեդիքյանին, ով Ստամբուլի համերգի կազմակերպիչն է: Այս նվերով մենք տալիս ենք Ձեզ «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ Դուք այն մարդկանցից եք, ովքեր  հայ մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում, - փակման հանդիսավոր խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
 
Սա մեծ համերգային շրջագայության առաջին կանգառն էր, որից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում: 
 
Համերգին ներկա էր Կարո Փայլանը , ով քաղաքական գործիչ է և Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է:
06.09.2018
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play