Սա շատ խղճուկ քայլ է մեզ կանգնեցնելու. Սասուն Խաչատրյանը՝ իր և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին


Սա շատ խղճուկ քայլ է մեզ կանգնեցնելու. Սասուն Խաչատրյանը՝ իր և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

  • 11-09-2018 16:11:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Սա շատ խղճուկ քայլ է մեզ կանգնեցնելու: 
 
Այսպես գնահատեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանն իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործընթացը, որի ձայնագրությունն այսօր հայտնվել է համացանցում: 
 
Այս պահին լրագրողների հետ ընթացող հանդիպման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շատ տարօրինակ համարեց այն, որ իրենց հոռախոսազրույցը գաղտնալսվել է: 
 
Նա տեղեկացրեց, որ այդ առիթով Գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որը կպարզի գաղտնալսման հնարավորության հետ կապված բոլոր մանրամասները: 
 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հետևաբար պետք էր 100 տոկոսով համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա: Նման քննարկում իմ և Պարոն Խաչատրյանի միջև կայացել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ընդգծեց Ա. Վանեցյանը: 
 
Վերջինս ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենց սկսած պայքարը շարունակվելու է և որևէ խոչընդոտ չի կարող կանգնեցնել իրենց: 
 
Նրա պնդմամբ՝ Հայաստանից թալանվածը վերադարձվելու է, իսկ մարդասպանները կանգնելու են դատարանի առաջ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play