Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ներկայացնում ոստիկանության աշխատակցի և իրավապահների համար. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ներկայացնում ոստիկանության աշխատակցի և իրավապահների համար. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-09-2018 15:19:32   | Հայաստան  |  Հասարակություն



 
Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ներկայացնում ոստիկանության աշխատակցի և իրավապահների համար: 
 
Այս մասին կառավարության սեպտեմբերի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած այն հրահանգին, որը վերաբերում էր օլիգարխների թիկնապահներին զինաթափելուն: 
 
Ըստ նրա՝ ոստիկանությունը ռեյդեր պարբերաբար է իրականացնել, իսկ առանձին հանձնարարականների դեպքում այն կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է վարչապետին: 
 
Անդրադառնալով վերջին օրերին ամենաշատը քննարկվող ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնալսելու թեմային՝ Վ. Օսիպյանը նշեց, որ անձամբ դատապարտում է նման գործողությունները, քանի որ գաղտնալսումը թույլատրված է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, ովքեր դրա իրավունքն ունեն: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն