«Լիվերպուլը» հնարավոր է մնա առանց սեփականատերերի


«Լիվերպուլը» հնարավոր է մնա առանց սեփականատերերի

  • 11-09-2010 16:34:03   | Հայաստան  |  Սպորտ
ԼՈՆԴՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես հաղորդում է Sportinglife-ը, հոկտեմբերի սկզբին անգլիական ,Լիվերպուլե-ի սեփականատերեր Թոմ Հիքսը եւ Ջորջ Ջիլլեթը կարող են լքել ակումբը: Royal Bank of Scotland-ը (RBS), որը հանդիսանում է «մերսիսայդցիների» պարտատերը, կարգադրել է, որպեսզի ամերիկյան գործարարները վճարեն իրենց պարտքերը: Այս տարի, անգլիական ակումբը փորձել են գնել չինացի գործարարները եւ ամերիկյան ներդրումային խմբերը, բայց գործարք տեղի չի ունեցել: Պարտքի գումարը կազմում է 361 մլն եվրո, եւ եթե մինչեւ հոկտեմբերի 6-ը սեփականատերերը չվճարեն նշված գումարը, ապա RBS-ն անգլիական ակումբը կճանաչվի սնանկ, կամ կվաճառվի արտոնյալ գնով: Հիշեցնենք, որ Հիքսը եւ Ջիլլեթը «Լիվերպուլ» ակումբը գնել են 2007 թվականին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play