Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 20-09-2018 13:37:46   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ  կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
 
19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:
 
Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play