ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է «Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» ծրագիրը


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է «Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» ծրագիրը

  • 26-09-2018 16:19:58   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության գրասենյակի միջազգային համագործակցության ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը և անասնապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագիրը քննարկելու նպատակով:
 
«Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբեր ամսին, իրականացվում է Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում:
 
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի արժեշղթաների զարգացմանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության աջակցությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին (2014-2020 թթ.):
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play