Բակո Սահակյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությանը


Բակո Սահակյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

  • 03-10-2018 18:40:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
 
Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն