Գործող Սահմանադրությունը հակասում է մարդու բնական իրավունքին (տեսանյութ)


Գործող Սահմանադրությունը հակասում է մարդու բնական իրավունքին (տեսանյութ)

  • 06-10-2018 23:41:55   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Գործող Սահմանադրությունը հակասում է մարդու բնական իրավունքին, պետությունը Սահմանադրությամբ խլել է ժողովրդի, մարդկանց սեփականությունը: Կառավարման փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանի հավաստմամբ, ՀՀ գործող Սահմանադրությամբ սահմանվել են դրույթներ, որոնցով իրավունքը վերաբաշխվել է այլ կերպ: Բնական ռեսուրսները, ըստ Հայաստանի Անկախության հռչակագրի և ըստ բնական իրավունքի, ժողովրդի սեփականությունն են, այսինքն՝ բնության ռեսուրսային բաղադրիչը: Պարոն Գաբրիելյանն ընդգծեց, որ իր խոսքը հենց բնության ռեսուրսային բաղադրիչի մասին է, որովհետև ամբողջ բնությունն ի վերուստ է՝ տիեզերական օրենքներից ձևավորված, այն չի կարող լինել ամբողջությամբ սեփականության առարկա: Ըստ նրա, երբ, օրինակ, Սևանա լիճը համարվում է ջրային ռեսուրս, այդպիսին է նրա միայն այն մասը, որն օգտագործվում է մարդու համար, այսինքն՝ դա ամբողջը չէ, ամբողջը էկոհամակարգ է:
«Եթե մենք ընդունում ենք, որ մարդն էկոհամակարգի բաղադրիչ է, այսինքն՝ ինքը բնության բաղադրիչ է, ապա ինքն էլ պետք է օգտվի բնությունից այն չափով, ինչքանով իրեն հասանելի է բնականորեն, բնական իրավունքով,- «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Արամ Գաբրիելյանը:- Ինչու եմ դա հատուկ շեշտում… Որովհետև այն ամբողջ գաղափարախոսությունը, որի մասին թերևս այսօր կխոսենք, հենվում է հենց իր բնական իրավունքի վրա: Ռեսուրսի այդ մասը (մենք շնչում ենք, մենք ջուր ենք խմում) անօտարելի է, անձնավորված է և մարդուն է պատկանում: Այդ չափով մեր իրավունքն է: Սահմանադրության վերջին փոփոխությունների նախագծում որևէ բան չկար ռեսուրսի նկատմամբ սեփականության մասին, ընդամենն ակնարկվում էր, որ պետությունն ապահովում է սեփականության իրավունքը: Բայց հետո 10-րդ հոդվածում, քվեարկությունից առաջ, մտցվեց դրույթ, որ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Հարց է առաջանում՝ պետությունն ընդհանրապես կարո՞ղ է լինել սեփականատեր որպես կառավարիչ, էլ չեմ ասում՝ ռեսուրսի նկատմամբ: Ես կարծում եմ, այդտեղ շատ սկզբունքային խնդիր է դրված»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, Սահմանադրությունում ամրագրվածը միայն ֆրազ չէ, դրանից բխող օրենսդրական նախաձեռնություն եղավ և ստացվեց, որ պետության բացառիկ սեփականություն համարվող մասի շահագործման արդյունքում ստացված բնավճարները Հարկային օրենսգրքի տակ մտցվեցին: Արամ Գաբրիելյանը հարց բարձրացրեց, թե այդ օրենքը որքանո՞վ է իրավական, և հիշեցրեց, որ երբ սահմանադրական փոփոխությունները նոր էին նախաձեռնվել, այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հաճախ ակնարկում էր, որ մեր օրենքների զգալի մասը հակաիրավական է, այն գաղափարն էր առաջ քաշում, որ պետք է իրավական դաշտի մեջ մտցվի, «իրավական» ասելով, նկատի ուներ, առաջին հերթին, բնական իրավունքը:
Ինչպես կառավարման փորձագետը նշեց, բնական ռեսուրսները (քարերը, պղինձը, մոլիբդենը և այլն) այժմ պետության կողմից ոչ թե վաճառվում, օտարվում են որևէ մեկին, այլ շահագործման են տրվում, բայց դրանց շահագործումից գանձված բնօգտագործման, ինչպես նաև արտանետումներով և արտահոսքերով շրջակա միջավայրին պատճառված վնասների դիմաց գանձվող բնապահպանական վճարները, փոխանակ տրվեն ժողովրդին, յուրաքանչյուր մարդու՝ հավասարապես,, ովքեր տուժում են բնությանը, շրջակա միջավայրին պատճառված վնասներից, և ովքեր, միաժամանակ, այդ ռեսուրսների իրական սեփականատերն են, գանձվում են պետբյուջե:  
«Ինձ համար բոլորովին անհասկանալի է՝ պետությունը, որպես կառավարիչ, ինչպե՞ս կարող է կրել սեփականություն,- ասաց Արամ Գաբրիելյանը:- Ես սովորաբար տարբեր լսարաններում այսպիսի հարց եմ բարձրացնում՝ պատկերացրեք դուք ընտանիքով ունեցվածք ունեք, և այդ ունեցվածքը կառավարելու համար, քանի որ շատ է, ինչ-որ մեկին վարձում եք, որ ինքը կառավարիչը լինի ձեր ունեցվածքի: Գալիս է մի օր, այդ կառավարիչը ձեզ հայտնում է, որ, գիտեք ինչ, որպեսզի ես լավ կառավարեմ, եկեք դուք սեփականության իրավունքով ձեր ունեցվածքը հանձնեք ինձ: Պատկերացրի՞ք ինչ տեղի կունենա… Փաստորեն ունեցվածքն ունեցողը զրկվում է իրավունքից, և ինքն իր իրավունքը՝ սեփականության տեսքով, փոխանցում է կառավարչին: Մեզ մոտ դա է տեղի ունեցել»:
Հոկտեմբերի 6-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին կառավարման փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը և Գագիկ Պալյանը:
Թեման՝  «Նոր Հայաստանի կազմակերպման ու տնտեսության կառավարումը»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում