2022 թվականի չորրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն Սենեգալ


2022 թվականի չորրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն Սենեգալ

  • 10-10-2018 18:05:11   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Բուենոս Այրեսում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում որոշվել է 2022 թվականի չորրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերն անցկացնել Սենեգալի մայրաքաղաք Դաքարում: ՄՕԿ-ի գնահատող հանձնախումբը ավելի հարմար է համարել այդ քաղաքը ենթակառուցվածքների ու ապագա ծրագրերի առումով: Հավակնորդ երկրների թվում էին նաև Նիգերիան, Թունիսը և Բոտսվանան: 
 
Խաղերի համար հատուկ կկառուցվի նոր ստադիոն ` 50 հազար նստելատեղով:
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ