Հայաստանը հակամարտության կողմ է համարվել Կազիմիրովի միջոցով իրականացված սադրանքից հետո (տեսանյութ)


Հայաստանը հակամարտության կողմ է համարվել Կազիմիրովի միջոցով իրականացված սադրանքից հետո (տեսանյութ)

  • 22-10-2018 23:38:11   | Ադրբեջան  |  Քննարկում



 
 
 
 
Տարիների ընթացքում Ադրբեջանը նաև արտաքին ուժերի աջակցությամբ կարողացավ փոխել բանակցային ձևաչափը, և արդյունքում այնպես ներկայացվեց, որ Հայաստանն ագրեսիվ պետություն է, բռնազավթել է Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը, և Արցախն այդ տեսանկյունից ինքնուրույն դեր չունի: «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին և այն կարծիքը հայտնելով, որ բանակցությունների բովանդակությունից շատ ավելի կարևոր էր, թե ինչպես էր փոխվում բանակցային ձևաչափը, արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն ասաց.
«Նախ, Հայաստանը 1992-93 թվականների ընթացքում հակամարտության կողմ չէր, ըստ էության, հակամարտության կողմեր էին Բաքուն և Ստեփանակերտը, և հարկ եղած դեպքում հրադադարի հաստատման հարցերի շուրջ բանակցությունները վարվում էին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների կողմից, մասնակցությամբ: Խոսքը հատկապես ռազմական իշխանությունների, ղեկավարների մասին է, բայց քաղաքական ղեկավարությունն ևս մասնակցել է տարաբնույթ բանակցային դրվագների, և այդ առումով Արցախը լիիրավ կարողացել է իր քաղաքական ներկայությունն ապահովել բանակցային սեղանի շուրջ»:
Սակայն, ինչպես նշեց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը, 1993թ. ավարտին, երբ Հեյդար Ալիևն արդեն դարձել էր Ադրբեջանի նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանագլխին տեղի է ունեցել մի միջադեպ, որը հրահրվել ռուսաստանցի դեսպան, նախագահ Ելցինի անձնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի նախաձեռնած գործողությունների արդյունքում: 
«Այնպես ստացվեց, որ չնախատեսված այցով պարոն Կազիմիրովը որոշեց գալ Ադրբեջանից Հայաստան, Բաքվից Երևան, և շեղելով սովորական ճանապարհը, որի միջոցով դա միշտ արվել է, այսինքն՝ Բաքվից գնալ Թբիլիսի, այնուհետև Երևան, նա որոշեց անմիջականորեն հատել հայ- ադրբեջանական սահմանը Ղազախի շրջանում: Հայկական կողմը, հայ սահմանապահներն այդ մասին զգուշացված չէին և, բնականաբար, նախազգուշական կրակ է բացվել դեպի սահմանը սլացող շարասյան կողմը, ընդ որում, պարոն Կազիմիրովը, ինչպես պարզվում է, այդ մեքենաների մեջ չի եղել, նա ինչ-որ տեղ թիկունքում թեյ էր խմում, մինչդեռ ադրբեջանցի զինծառայողները պետք է առանց զգուշացման մոտենային մեր սահմանապահներին: Նախազգուշական կրակ է բացվել, և դրանից մեծ աղմուկ բարձրացնելով, պարոն Կազիմիրովը ստեղծեց յուրօրինակ կազուս բելո արդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ռուսական կողմը շատ խիստ քննադատեց հայկական կողմի պահվածքը, բացատրություններն, ըստ էության, չընդունվեցին, և, որքան ես հասկանում եմ, հենց այդ ժամանակ էլ Հայաստանին վերջնագիր ներկայացվեց, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել իրեն որպես հակամարտության երրորդ կողմ: Ըստ էության, 93-ի տարեվերջին այդպես էլ եղավ, այսինքն՝ հենց այդ ժամանակվանից Հայաստանը դարձավ բանակցությունների երրորդ կողմը»:
Այսպիսով, ըստ արտակարգ և լիազոր դեսպանի, բացվեց մեզ բռնազավթող ճանաչելու ճանապարհը:
«Եթե հիշում եք, ադրբեջանական կողմն անընդհատ հղում է անում ՄԱԿ-ի այն չորս բանաձևին, որոնք վերաբերվում են Արցախյան հիմնախնդրին և պատերազմական գործողություններին,- ասաց Արման Մելիքյանը:- Այդ բանաձևերից և ոչ մեկում ուղղակիորեն չի դիմվում Հայաստանին որպես հակամարտության կողմի, Հայաստանը նշվում է որպես մի կողմ, որը լուրջ ազդեցություն ունի Արցախի տեղական զինված ուժերի վրա, և կոչ է արվում, որպեսզի Հայաստանն այդ ազդեցությունն օգտագործի ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդքանն է Հայաստանին վերաբերվող մասը, այսինքն՝ ՄԱԿ-ի բանաձևերը խնդիրը դիտարկում են որպես Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո այդ տարածքում գոյացած երկու իշխանական կենտրոնների միջև հակամարտության խնդիր, իսկ Հայաստանին որպես ազդեցություն ունեցող կողմ, որը կարող էր դրական ներուժն օգտագործել հակամարտությունը չխորացնելու կան խորացումը կանխելու համար: Այսքանն է: Ռուսական դեմարշից հետո իրավիճակը, ըստ էության, սկսվեց փոխվել. Հայաստանն արդեն դարձավ հակամարտության կողմ, ՄԱԿ-ի բանաձևերը դադարեցին, դրա փոխարեն ակտիվացավ Մինսկի խումբը: Եթե չեմ սխալվում, 94 թվականից հիմնվեց նաև Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի, և այդ միջնորդական ձևաչափը պահպանվում է առ այսօր»:
Պարոն Մելիքյանը հավանաբար տեղյակ չէ կամ մոռացավ նշել, որ ՌԴ այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը, որի անձնական ներկայացուցիչն էր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, մասոնական կառույցներից մեկի անդամ էր, հետևաբար պետք էր խոսել ոչ թե ռուսական, այլ Կազիմիրովի միջոցով իրականացված մասոնական սադրանքի ու դեմարշի մասին: 
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play