«Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

23-10-2018 14:14:12   | Ռուսաստան  |  Քաղաքական
 


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ
Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը: «Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը: Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 991 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար