Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում քննարկվելու են ԸՕ փոփոխությունները


Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում քննարկվելու են ԸՕ փոփոխությունները

  • 29-10-2018 11:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
 
Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն