Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների.ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների.ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

  • 29-10-2018 15:45:36   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։
Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։
 
Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։
 
 
Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն