Այս համաներումն իրականում աննախադեպ չէ. Նինա Կարապետյանց (տեսանյութ)


Այս համաներումն իրականում աննախադեպ չէ. Նինա Կարապետյանց (տեսանյութ)

  • 31-10-2018 21:58:41   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Էրեբունի- Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին կառավարության մշակած, ինչպես ներկայացվում է, իր ընդգրկունությամբ աննախադեպ օրինագիծը, ըստ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի, նույնիսկ շատ ուշացված է, որովհետև համաներման մասին խոսում էին դեռևս հեղափոխության ամենաբուռն շրջանում, և իրենք անկեղծորեն սպասել են, որ այս համաներումը պետք է լիներ շատ արագ:
«Այսքան ուշացված օրենքի նախագիծը սպասում էինք, որ իսկապես կլիներ աննախադեպ,- «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:- Ըստ նախարարի, այն պատրաստ է եղել նշանակումից տասն օր հետո, հետևաբար մեզ համար առնվազն անհասկանալի էր, թե ինչն է պատճառը, որ տասն օր անց պատրաստ լինելուց հետո ստեղծվեց իրավիճակ, որ մարդիկ, ում վրա իսկապես կարող էր ազդել օրենքի նախագիծը՝ ընդունումից հետո, հինգ ամիս ավել գտնվեցին անազատության մեջ, դա անտրամաբանական է: Հենց ձեր ստուդիայից ենք հայտարարել ու ներկայացրել մեր մշակած նախագիծը, և դրանից, այդ խնդիրները բարձրաձայնելուց հետո նոր միայն սկսվեցին աշխատանքները: Իրականում ես կարծում եմ, որ շատ ավելի ուշ են սկսվել աշխատանքները, քան հայտարարվել է պաշտոնապես: Եվ այսպես հինգ և ավելի ամիս սպասելուց հետո, մենք ունեցանք մի նախագիծ, որը, մեր խորին, համոզմամբ, որևէ աննախադեպություն իր մեջ չի պարունակում՝ այն պարզ տրամաբանությամբ, որ մենք համեմատեցինք այն վերջին՝ 2013 թվականին ընդունված համաներման հետ, և հասկացանք, որ շատ կետերով այն այնքան էլ աննախադեպ չէ»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, օրինակ, եթե նախկինում կար դրույթ, որ պատժի մեկ երրորդը կրելուց հետո, մարդու վրա կարող էր համաներում տարածվել, նոր նախագծով դա նախատեսվում է պատժի ոչ թե 33 տոկոսը, այլ միայն կեսը կրելուց հետո:
«Այսպիսի բազմաթիվ կետեր կան, որոնք մեզ համար անընդունելի են,- ասաց Նինա Կարապետյանցը:- Օրինակ, կա կետ՝ համաներումն առանց դատապարտյալի համաձայնության, նրա նկատմամբ կիրառելու: Դա իսկապես աննախադեպ է, իսկապես հենց Շանթ Հարությունյանին է վերաբերվում, առանց անունը նշելու, անհատապես մեկ անձի համար նշել են, բայց ես կարծում եմ, որ կան անձինք՝ քաղաքական բանտարկյալներ, քաղաքական համոզմունք ունեցող մարդիկ, ովքեր ձգտում են արդարացվելու և ոչ թե համաներում ստանալու, օրինակ, հենց նույն Շանթ Հարությունյանը: Ես շատ ուրախ կլինեմ, որ Շանթ Հարությունյանը հայտնվի ազատության մեջ, և չկա որևէ մեկը, ով հակառակը կցանկանար, բայց, ամեն դեպքում, սա ազդելու է նաև մնացած կալանավորների վրա: Ինչու է սա մեզ անհանգստացնում, որովհետև համաներումից, պրակտիկայից ելնելով, օգտվում են ընդամենը մեկ անգամ, և շատ հնարավոր է, որ հաջորդ համաներումը, ենթադրենք, լինի շատ ավելի ծավալուն և ընդգրկուն (ենթադրում եմ, որ կարող է լինել), և մարդը չկարողանա այլևս օգտվել»:
Ըստ հիշյալ կազմակերպության ղեկավարի՝ դրան հակառակ, օրինակ, «Սասնա ծռեր»-ի գործերով առանձին կետով նշված է, որ տուժողների և պատանդառուների համաձայնության բացակայության պայմաններում առաջիկա համաներումը նրանց վրա չի կարող տարածվել:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play