Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-11-2018 10:36:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Այսօր կույրերի միջազգային օրն է: 
Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար: 
 
Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո:
Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ արտացոլված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի մատչելիության վերաբերյալ տեսանյութը.
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն