Մենք գալիս ենք պատասխանատվության ենթարկելու ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին. Ժիրայր Սէֆիլյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք գալիս ենք պատասխանատվության ենթարկելու ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին. Ժիրայր Սէֆիլյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-11-2018 20:17:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը, իսկ երկրորդ համարը կլինի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 
 
Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը:
 
Ըստ նրա՝ «Սասնա ծռեր»-ը չի լինելու ընդդիմություն, այլ լինելու է հակակշիռ բևեռ: 
 
Ժ. Սէֆիլյանի խոսքերով, եթե երկրում օր առաջ զսպող ուժ չձևավորվի, ապա իշխող ուժի սխալները կլինեն ավելի շատ: 
 
«Մենք նաև գալիս ենք արմատական և համակարգային փոփոխություններ իրականացնելու, անշուշտ հանգրվանային ձևով է լինելու այդ ամենը, նաև մենք գալիս ենք պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին: Այո՛, պետք է այդ մարդիկ օր առաջ մեկուսացվեն մեր հասարակությունից, խոսքը վերաբերում է և Ռոբերտ Քոչարյանին, և Սերժ Սարգսյանին, և նրանց ղեկավարած բանդաներին»,- ընդգծեց Ժ. Սէֆիլյանը: 
 
Ս. Գրիգորյանի խոսքերով՝ «Սասնա ծռեր»-ին է միացել, որովհետև այս ուժին համարում է ազնիվ և հայրենասեր:
 
Նրա փոխանցմամբ՝ «Սասնա ծռեր»-ը միակ կուսակցությունն է, որն ունի լուրջ հայեցակարգ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն