Դավիթ Առուշանյանն իր թիմակիցների հետ շարունակում է հաղթարշավը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Դավիթ Առուշանյանն իր թիմակիցների հետ շարունակում է հաղթարշավը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-12-2018 13:56:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Դեկտեմբերի 3-ին՝ նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը, Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Առուշանյանն իր թիմակիցների հետ շարունակել է ճանաչողական այցերն իրականացրել hարազատ Շիրակի համայնքներում (Ձիթանքով, Քարաբերդ, Մարալիկ, Սառնաղբյուր, Ձորակապ, Պեմզաշեն, Արթիկ, Հառիճ, Սարալանջ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Արևշատ, Սպանդարյան, Փանիկ, Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ):
 
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ թավշյա հեղափոխության շնորհիվ մենք ի վերջո կունենանք երկար սպասված արդար ընտրություններ, կճաշակենք իրական լեգիտիմ իշխանության բարիքները, կշենացնենք Շիրակի քաղաքներն ու գյուղերը՝ քայլ առ քայլ լուծելով բնակիչների առջև ծառացած օրհասական խնդիրները: Դավիթ Առուշանյանի ամենամեծ ցանկությունն այն է, որպեսզի մարդիկ արտագաղթելու փոխարեն արժանապատիվ ապրեն և արարեն հայրենի հողում: «Հեղափոխությունը սկսվել է Գյումրիից, իսկ այն, ինչը սկիզբ է առնում իմ հարազատ քաղաքում, հաղթական ավարտ է ունենում: Հեղափոխությունից հետո շիրակցիների դեմքերի ժպիտները շատացել են: Մեր առաքելությունն է ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի այդ ժպիտը միշտ պահպանվի, որպեսզի շիրակցին իր գլուխը միշտ բարձր պահի»,-բնակիչների հետ զրույցում ասել է Դավիթ Առուշանյանը՝ «Իմ Քայլը» դաշինքի թիվ 1 թեկնածուն Շիրակի մարզից:
Մանրամասները տեսանյութում՝
***
  Դավիթ Առուշանյանը ուսանողական տարիներից աշխատել է ընտանեկան բիզնես հանդիսացող  «Անի տուր» տուրիստական գործակալությունում։ Բուհն ավարտելուց հետո՝ 2004-2006 թթ. աշխատել է որպես այդ ընկերության փոխտնօրեն, իսկ  2006 թվականից առ այսօր վերոնշյալ ընկերության տնօրենն է:
  Դավիթ Առուշանյանը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում 2008 թվականից՝ իր առաքելությունը տեսնելով նախկին իշխանությունների կողմից սերմանած արատավոր բարքերի և վարքի դեմ պայքարում: 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Շիրակի մարզում որպես պատգամավորի թեկնածու: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն