Ժամը 12:00 դրությամբ արձանագրված խախտումները. «Անկախ դիտորդ»


Ժամը 12:00 դրությամբ արձանագրված խախտումները. «Անկախ դիտորդ»

  • 09-12-2018 12:43:19   | Հայաստան  |  Քաղաքական

Ժամը 12:00 դրությամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է հետևյալ խախտումները.
 
Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է:
 
Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով: Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
 
Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
 
Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:
 
 
«Անկախ դիտորդ» 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական