«Ամոթ, գոնե մի խոսեք»․ Քաղաքացիները՝ Դավիթ Շահնազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Ամոթ, գոնե մի խոսեք»․ Քաղաքացիները՝ Դավիթ Շահնազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-12-2018 16:54:47   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի հանրապետական կուսակցության 3-րդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր 9/49 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ 
 
Նրա գնահատմամբ՝ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցող ամենախայտառակ ընտրություններն են։ 
 
Դ․ Շահնազարյանի խոսքերով՝  նախընտրական քարոզչությունն էլ զուգորդվել է բռնություններով, ակնհայտ սպառանալիքներով ու հայհոյհանքերով՝ խնդիրներ ստեղծելով հենց իշխող քաղաքական ուժի համար։  
 
«Ինչևէ, այսօր չափազանց կարևոր է մեր ապագայի, մեր երկրի համար, և ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»,- նշեց նա։ 
 
Նշենք, որ այս տեղամաս մուտք գործող քաղաքացիները, տեսնելով Դավիթ Շահնազարյանին, սկսեցին բղավել «ամոթ», «տականք» և այլ վիրավորական արտահայտություններ։ 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն